Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետ
Շատ երաժշտական գագաթնաժողով էր, կարելի է ասել: Դուք կարողացաք ցուցադրել Հայաստանի երաժշտական մշակույթի գոհարները, հրաշալի սնունդը: Սա, իսկապես, բազմաթիվ տաղանդների ցուցադրություն է, և ես պետք է այս պահից փորձեմ հասկանալ, թե մինչև նոյեմբեր ինչպես եմ կարողանալու նույն կերպ կազմակերպել այդ միջոցառումը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի և Անտոնիու Կոշտայի հետ հայտարարությունների ժամին ասաց Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը՝ անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի անցկացմանը, որը տեղի է ունենալու Դուբլինում:
«Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը: Բավականին բարձր է ձեր ստանդարտն այս պահին, կփորձենք համապատասխանել»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ Իռլանդիայի վարչապետը հայտարարեց. «Ելույթներից հասկացանք, թե ինչքան ազդեցիկ է խաղաղակերտ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, քննարկեցինք դա:
Իռլանդիայում, ի դեպ, հակամարտություն նույնպես եղել է 30 տարի առաջ, և ճանապարհ է հարթվել հակամարտության պատճառով նոր աշխատելաոճ որդեգրելուն, ինչը ևս մեկ անգամ ընդգծել է ուժեղ առաջնորդ ունենալու անհրաժեշտությունը: Այս մասին խոսվեց նաև Ադրբեջանի նախագահի ելույթում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից