Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Երևանում միացել է եվրոպական երկրների առաջնորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, որը հրավիրվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի կողմից՝ Ուկրաինային շարունակական աջակցությունը քննարկելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը:
«Առաջնորդները քննարկել են Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարի հետ կապված վերջին զարգացումները, այդ թվում՝ իրավիճակը մարտադաշտում և նախագահ Զելենսկու կողմից արդար և երկարատև խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը։ Նրանք համաձայնել են, որ Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և բարգավաճումն ավելի լայն անդրատլանտյան անվտանգության անբաժանելի մասն են կազմում», - նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, առաջնորդները պարտավորվել են համատեղ աշխատել, որպեսզի Ուկրաինայի համար ապահովեն շարունակական բազմակողմանի աջակցություն, ինչպես նաև ամուր անվտանգության երաշխիքներ, տնտեսական վերականգնման միջոցառումներ և պաշտպանական արտադրություն։
Վարչապետ Քարնին վերահաստատել է Կանադայի անսասան աջակցությունն Ուկրաինային և երկրի պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղության գործընթացի հաջողությանը։ Ըստ հաղորդագրության՝ առաջնորդներն ընդգծել են, որ Ուկրաինան և նրա ժողովուրդն «արժանի են բարգավաճ, անկախ և ինքնիշխան ապագայի՝ ազատ Ռուսաստանի ապագա ագրեսիայի վախից»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից