Առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահ
Այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իսկապես պատմական է: Պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղ Հայաստանը պատկանում է՝ հաշվի առնելով վերջինիս հինավուրց պատմությունը: Այդ մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«Սա պատմական է, քանի որ այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնության շնորհիվ, համաձայնություն, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար Եվրոպայում, որը պետք է տոնվի մի աշխարհում, որտեղ պատերազմները կարծես գերակայում են:
Այս համաձայնագրի շնորհիվ է, որ բարելավվել են հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, և սրա շնորհիվ է, որ այս տարածաշրջանն անցել է փոխակերպման ճանապարհը»,- ասաց նա:
Եվրոպական խորհրդի նախագահն այս համատեքստում հայտարարեց, որ ԵՄ-ն պատրաստ է վստահելի գործընկեր դառնալ՝ ապահովելով պահի, խաղաղության, հնարավորությունների, բարգավաճման անդառնալիությունը:
«Կենսական նշանակություն ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, պայքարել արտաքին ազդեցությունների և ապատեղեկատվության դեմ: Հայաստանի ժողովրդավարության ապագան միայն Հայաստանի քաղաքացիների ձեռքում է»,- ասաց նա:
Անտոնիու Կոշտան նշեց ևս մեկ պատճառ, թե ինչու է այս գագաթնաժողովը պատմական: Ըստ նրա՝ առաջին անգամ է, որ ԵՔՀ գագաթնաժողովին հրավիրվել է ոչ եվրոպացի գործընկեր Կանադայի վարչապետը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից