Վերին Լարսը նորից փակ է
Հունվարի 2-ին ժամը 9:00-ի դրությամբ հանրապետության տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում եւ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյան տեսքով տեղումներ են, Գորիսում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն էլ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի եւ օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:
Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր եւ մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:
Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 բեռնատար: Իսկ այժմ ռուսական կողմում կուտակված 84 տրասպորտային միջոց կա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից