Ինչ է իրականում կատարվում Իրանում
Իրանում բավական լուրջ իրադարձություններ են ծավալվում: Այնքան լուրջ, որ դա կարող է փոխել մեր տարածաշրջանի պատկերը: Անկախ նրանից, թե ինչով կավարտվեն աննախադեպ բողոքի գործողությունները, պարզ է, որ Իրանը արմատական վերափոխումների ճանապարհին է:
Իրավիճակն այնքան լուրջ է, որ այն այլեւս չեն կարողանում թաքցնել Իրանի իշխանությունները: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին անդրադարձել է բողոքի գործողություններին, ասելով, թե որն է զանգվածային գործողությունների պատճառը եւ տալով մեղավորների անունները:
Նա ընդունում է, որ բողոքի գործողությունների պատճառը երկրում առկա խնդիրներն են: Միաժամանակ, նա ասել է, թե այլ երկրները փորձում են սրել իրավիճակը:
«Փողոցում գտնվողներից ոչ բոլորն են գործում օտարերկրյա ուժերի ցուցումով: Կան նաեւ նրանք, ովքեր բողոքում են առկա խնդիրներից»,- ասել է նա:
Նա ասել է, թե այս իրավիճակում պետք է գտնել խնդիրների խորքային պատճառները: Այսպիսով, Իրանի իշխանությունները կամ գոնե նրա մի մասն ընդունում է, որ երկրում լուրջ խնդիրներ կան եւ դրանք սպասում են իրենց լուծմանը:
Իսկ մինչ իշխանությունները փորձում են գտնել խնդիրների պատճառները, տասներկու մարդ արդեն զոհվել է բախումների ժամանակ:
Իրանում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա ասել է, թե Իրանում եկել է փոփոխությունների ժամանակը:
«Իրանը փլուզվում է բոլոր մակարդակներում, չնայած Օբամայի վարչակազմի հետ կնքած սարսափելի համաձայնագրին: Երկար տարիներ իրանցի մեծ ժողովուրդը կքված է բռնաճնշումների ներքո: Նրանք ազատության եւ սննդի քաղց ունեն: Իրանը խնդիրներ ունի ոչ միայն մարդու իրավունքների, այլ նաեւ նյութական բարեկեցության հարցերում: Եկել է փոփոխությունների ժամանակը»,- թվիթերում գրել է Թրամփը:
Անկասկած, եթե Իրանում բողոքի գործողությունները թույլ լինեին, ապա Թրամ,փը նման գրառում չէր անի: Իսկ հիմա նա հասկացնում է, որ կանգնած է ազատության ձգտող իրանցիների կողքին, եւ որ հնարավոր փոփոխություններից հետո Իրանը կվերածվի ԱՄՆ-ին բարեկամ պետության:
Իրանի հետ բարեկամության մասին է երազում նաեւ Իսրայելի առաջնորդ Բենյամին Նաթանյահուն: Նա իր աջակցությունն է հայտնել փողոց դուրս եկած իրանցիներին եւ հաջողություններ մաղթել:
«Իրանի գործող վարչակազմը շարունակ փորձում է ատելություն սերմանել մեր միջեւ: Բայց նրանք կձախողվեն: Եւ երբ այս վարչախումբն ընկնի, իրանցիներն ու իսրայելցիները կրկին հրաշալի ընկերներ կդառնան»,- թվիթերյան տեսաուղերձում ասել է Նաթանյահուն:
Նա հատուկ ընդգծել է, որ Իսրայելը որեւէ կապ չունի Իրանում սկսված զանգվածային գործողությունների հետ:
Այսպիսով, մեր հարեւան երկրում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Մոտ ութսուն միլիոնանոց Իրանում ցանկացած քաոսային վիճակ անպայման անդրադառնալու է մեզ վրա: Փոփոխություններն Իրանում, անկասկած, փոփոխություններ կառաջացնեն նաեւ հայ-իրանյան բազմադարյան փոխհարաբերություններում:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից