Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը
ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցությամբ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (AFD) շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքում մշակել է «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման և զբոսաշրջային հանգույցի վերածման հայեցակարգը: Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից։
Հայեցակարգը ներկայացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, Ֆրանսիայի զարգացման գործակալության (AFD) ներկայացուցիչը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Արտաշատ պատմական մայրաքաղաքը մեր պետականության կարևորագույն խորհրդանիշերից է և, ցավոք, քիչ բացահայտված: Ըստ հնավայրի զարգացման հայեցակարգի՝ հուշարձանն առաջիկա մի քանի տարվա ընթացքում կդառնա մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը:
«Այս հուշարձանը խորհրդանշում է դեռևս դարեր առաջ ունեցած մեր պետական ավանդույթները․ այս ծրագրի նպատակը հնավայրի պոտենցիալը համակողմանի ներկայացնելն ու ամբողջությամբ իրացնելն է՝ թե՛ մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման, թե՛ այն որպես զբոսաշրջային ուղղություն զարգացնելու տեսանկյունից: Գործողությունների ճանապարհային քարտեզը մշակելիս շատ կարևոր են միջազգային փորձն ու համագործակցությունը, որի շնորհիվ կունենանք արժանավայել մոտեցում Արտաշատ պատմական մայրաքաղաքի հանրային և զբոսաշրջային ներկայացմանը՝ որպես հարգանք ու պատկառանք մեր պատմությանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր կողմերին:
Ըստ նրա՝ մշակութային միջավայրերի հետ առնչություններն ամբողջությամբ փոխում են մարդու պատկերացումները ճարտարապետական մտքի, նախագծման առանձնահատկությունների, ինժեներական ենթակառուցվածքների մասին:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ տևական ժամանակ աշխատանքներ են իրականացվում Արտաշատ պատմական մայրաքաղաքի Գետամերձ թաղամասը հանրությանն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ: Ընթացքի մեջ են տարածքի բարեկարգման, ճանապարհի առանձնացման, վերականգնման ու ամրակայման աշխատանքների նախագծման աշխատանքները: Զուգահեռաբար ընթանում է համապատասխան մոդուլային կենտրոնի՝ սպասասրահի կառուցումը՝ համայնքի հետ համագործայցությամբ:
Հիշեցնենք, որ Արտաշատ մայրաքաղաքի Գետամերձ թաղամասում ԿԳՄՍ նախարարության պատվերով 2025 թ. իրականացվել են հնագիտական պեղումներ, պատվիրվել է նաև պեղված հատվածների ամրակայման, նորոգման և բարեկարգման նախագիծը: Միջոցներ են ձեռնարկվում նաև «Գետամերձ» թաղամասը զբոսաշրջիկների համար առավել հասանելի դարձնելու ուղղությամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից