Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը
«Պաբլո Էսկոբարի ժառանգության» շուրջ ստեղծված իրավիճակը անսպասելի շրջադարձ է ստացել. հնդիկ միլիարդատեր Անանտ Ամբանիի որդին առաջարկել է վերադարձնել այն գետաձիերին, որոնք մի ժամանակ թմրավաճառը բերել էր Կոլումբիա և այժմ դարձել են երկրի համար բնապահպանական խնդիր։
Կոլումբիական իշխանությունները նախկինում հայտարարել էին որոշ կենդանիների սպանդի մասին՝ դրանց անվերահսկելի աճը դադարեցնելու համար։ Այս ֆոնին Հնդկաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Մուկեշ Ամբանիի որդին, Անանտ Ամբանին մտադիր է մոտ 80 գետաձի բերել Հնդկաստան։ Նա պաշտոնական առաջարկ է ներկայացրել Կոլումբիայի կառավարությանը և խոստացել է կենդանիների անվտանգ տեղափոխում Վանտարա կենտրոն։
Վանտարա նախագիծը ներկայացվում է որպես Գուջարաթ նահանգում կենդանիների փրկության և վերականգնողական լայնածավալ կենտրոն։ Կազմակերպիչների խոսքով՝ այնտեղ արդեն բնակվում են հարյուրավոր փղեր, արջեր, վագրեր, առյուծներ, ընձառյուծներ և կոկորդիլոսներ։
Իր հայտարարության մեջ Անանտ Ամբանին ընդգծել է նախաձեռնության մարդասիրական կողմը։ «Այս գետաձիերը չեն ընտրել իրենց ծննդավայրը։ Նրանք կենդանի էակներ են, և եթե մենք հնարավորություն ունենք նրանց մարդկայնորեն փրկելու, մենք պետք է դա անենք»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից