Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։
Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։
Պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ապրիլի 26-ին քրեական ոստիկանները պարզելով, որ Վանաձորի բնակիչ չորս երիտասարդ «Միցուբիշի» մակնիշի մեքենայով ընթանում են դեպի Անդրանիկի փողոց և իրենց մոտ ունեն ապօրինի պահվող հրազեն՝ հետապնդել են նրանց։
Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ նրանք դիմել են փախուստի։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց փախուստը, ձերբակալել և տեղափոխել մարզային վարչություն։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ։
Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Երեք անձ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հանցախմբի անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակության հասցեներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից