Հայաստան-Ավստրիա բիզնես համաժողով Վիեննայում
Ապրիլի 29-ին Վիեննայում, Ավստրիայի դաշնային տնտեսական պալատում կայացել է Հայաստան-Ավստրիա գործարար համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Ավստրիայի էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնի և Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի ներկայացուցիչներ:
Գործարար համաժողովին ներկա են գտնվել շուրջ մեկ տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանից և շուրջ չորս տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ Ավստրիայից:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, ներդրումային հնարավորությունները, զարգացման ներուժ ունեցող ոլորտները, հարկային դաշտը, միջազգային հեղինակավոր գործակալությունների զեկույցներն ու վարկանիշերը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող մասշտաբային նախագծերին, «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» ծրագրերին, ենթակառուցվածքներին, էներգետիկ անվտանգությանը, Ավստրիայի հետ երկկողմ առևտրի զարգացման միտումներին և այլ հարցերին:
Ավստրիացի գործարարները ներկայացրել են Հայաստանում իրենց աշխատանքի փորձը, մինչ հայ գործարարները ներկայացրել են իրենց ոլորտներում ավստրիական կողմի հետ համագործակցության հնարավորությունները։
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը` անդրադառնալով Ավստրիայի հետ երկկողմ քաղաքական կապերին, պատմական և մշակութային առնչություններին, Եվրոպական միության հետ հարաբերությունների ընդլայնմանը։ Այս ամուր հենքի վրա, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստան-Ավստրիա տնտեսական հարաբերությունների խճանկարը և դրանց զանգացման հեռանկարները։ Նա ընդգծել է նախորդ տարի Վիեննայում կայացած միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի արդյունքների կատարման կարևորությունը, որոնցից մեկն էլ այս բիզնես համաժողովի իրականացումն էր։
Համաժողովի բացման նիստից հետո գործարարները հնարավորություն են ստացել անմիջական շփման միջոցով ծանոթանալ միմյանց գործունեությանը և ծրագրերին, քննարկել համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև հարցեր ուղղել հիմնական բանախոսներին և հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից