Ռուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվային
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ավելի ու ավելի շատ ինտերնետային սահմանափակումներ հաստատելով՝ Ռուսաստանի իշխանությունները փորձում են բնակչությունից թաքցնել պատժամիջոցների տնտեսական հետևանքները։ «Ռուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվային», - հայտարարել է նա չորեքշաբթի՝ ապրիլի 29-ին, Ստրասբուրգում գումարված Եվրախորհրդարանի նիստում։
ԵՀ-ի ղեկավարը նաև մատնանշել է գնաճի ավելացումն ու տոկոսադրույքների սրընթաց բարձրացումը: Հետևաբար, Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմի հետևանքները «նաև վճարվում են ռուս ժողովրդի գրպաններից», - ընդգծել է ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ Կրեմլն արձագանքում է այս իրավիճակին՝ «սահմանափակելով ինտերնետի հասանելիությունը և հաղորդակցության ազատությունը»։
Ինտերնետի մասշտաբային սահմանափակումները, այդ թվում ՝ WhatsApp և Telegram մեսենջերների արգելափակումները, Ռուսաստանում շարունակվում են 2025 թվականի կեսերից։ Ապրիլին երկրի իշխանությունները նոր միջոցներ են ձեռնարկել VPN ծառայությունների դեմ, որոնք ռուսներն օգտագործում են արգելափակումները շրջանցելու համար:
Անցյալ շաբաթ ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլը։ Ի թիվս այլ բաների, այն թիրախավորում է Մոսկվայի կրիպտոարժույթային գործողությունները։ Բացի այդ, Եվրամիությունն արգելել է գործարքներ 20 ռուսական բանկի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից