«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոստովանել է, որ իրեն դուր չի եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպմանը (4:5) տրիբունայից հետևելը: Բելգիացի մասնագետը որակազրկման պատճառով իրավունք չուներ թիմին ղեկավարելու տեխնիկական գոտուց:
«Դա ամենևին էլ հաճելի չէ: Շատ գոհ կլինեմ, եթե նման բան այլևս երբեք չկրկնվի: Ես չէի կարող որոշումներ կայացնել 80 մետր հեռավորությունից, բայց ինձ շատ դուր եկավ խաղացողների արձագանքը:
«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներ: ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում մեզ ոչ պակաս, եթե ոչ ավելի մեծ ջանքեր են պետք, և սա այն ամենն է, ինչ ես կարող եմ պահանջել: Նման խաղի համար ես կգնայի մարզադաշտ, բայց հաստատ ոչ լռելու նպատակով»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Prime Video-ն:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայանալիք «Բավարիա» - ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա Մյունխենում՝ մեկ շաբաթից՝ մայիսի 6-ին: Այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի «Ատլետիկո» - «Արսենալ» դիմակայության ուժեղագույնի հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից