Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանը
Տուապսեում, որտեղ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետեւանքով այրվում է նավթավերամշակման գործարանը, դպրոցներն «անվտանգության նկատառումներով» փակվել են։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ քաղաքի 11 դպրոցներ արդեն դադարել են աշակերտներ ընդունել։ Մանկապարտեզները աշխատում են հերթապահ խմբերի ռեժիմով այն ծնողների համար, որոնք աշխատում են եւ երեխաներին թողնելու տեղ չունեն։ Փակվել են նավթավերամշակման գործարանի մոտ գտնվող երկու մանկապարտեզները։
Ավելի վաղ՝ դպրոցները փակելու պահանջով հանդես էին եկել քաղաքի շատ բնակիչներ։ Ուկրաինական ԱԹՍ- ների հարվածների հետեւանքով այրվող նավթավերամշակման գործարանը վատթարացել է էկոլոգիական վիճակը։
Երեքշաբթի օրը վնասված պահեստարաններից վառելիքը լցվել է մոտակա բնակելի փողոց եւ այրվելով հոսել՝ վնասելով կայանած ավտոմեքենաները։
Հրդեհի պատճառով իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ, իսկ անհրաժեշտության դեպքում կրել դիմակներ։
Ապրիլի 23-ին քաղաքում հրդեհի հետեւանքով մթնոլորտում կուտակված նավթամթերքների կոնդենսատի հետեւանքով տեղացել էր մրոտ «սեւ անձրեւ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից