Մելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետ
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին։ Նրա հետ զրույցում Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները նշել են, որ մեծագույն պատիվ և պատասխանատվություն է ստանձնել 2029 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության հյուրընկալումը:
2 երկրների ֆուտբոլային գերատեսչությունների ղեկավարներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել ՖԻՖԱ-ի ֆուտբոլային ընտանիքին՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ միավորելու ամբողջ ներուժն ու ջանքերը՝ կազմակերպելու բարձր մակարդակի ֆուտբոլային մրցաշար:
Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին ընդգծել են, որ երկու երկրներն էլ վճռական են տրամադրված 2029 թվականի աշխարհի առաջնությունը վերածելու իսկական ֆուտբոլային տոնի, որը կառանձնանա իր բարձրակարգ կազմակերպվածությամբ և հյուրընկալության յուրահատուկ մթնոլորտով:
Ջաննի Ինֆանտինոյի հետ արդեն իսկ քննարկվել են առաջիկա քայլերը և համատեղ աշխատանքային օրակարգի մանրամասները՝ երաշխավորելու առաջնության անթերի ընթացքը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից