Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներ
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ չնայած հայտարարված հրադադարին՝ ապրիլի 27-ին երկրի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Էսկալացիայի նոր ալիքի ֆոնին Լիբանանում զոհերի ընդհանուր թիվը հատում է 2500-ը:
ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ Լիբանանի հարավում ռազմական գործողությունների արդյունքում չեզոքացրել է «Հըզբոլլահի» շուրջ 1000 թիրախ և հարյուրավոր զենք-զինամթերք։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը կրակի հետ է խաղում, և այդ կրակը կարող է վտանգել Լիբանանի ապագան: Իսրայել Կացը Լիբանանում ՄԱԿ-ի բանագնացի հետ հանդիպմանը նախազգուշացրել է՝ թույլ չեն տա, որ հրադադարի ռեժիմն օգտագործվի Իսրայելի դեմ: Նա կոչ է արել Լիբանանի իշխանությանը՝ վճռական քայլեր ձեռնարկել «Հըզբոլլահի» դեմ:
Իսրայելի վարչապետն էլ հայտարարել է, որ լիբանանյան շարժման կողմից երկու հիմնական սպառնալիք կա՝ հրթիռները և ԱԹՍ-ները:
«Մենք լուրջ տեխնոլոգիական ջանքեր ենք գործադրում այս խնդիրները լուծելու համար։ Արդյունքում պետք է տեսնենք «Հըզբոլլահի» զինաթափումը»,- շեշտել է Բենիամին Նեթանյահուն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից