Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մերձավոր Արևելքի հակամարտությանը վերջ դնելու Իրանի առաջարկից, քանի որ այն չի անդրադառնում Թեհրանի միջուկային ծրագրին։ Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ «Նրան դուր չի գալիս այս առաջարկը», - ասել է գործակալության աղբյուրը։
CNN-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի, հաղորդել է, որ Թրամփը, հավանաբար, չի ընդունի Իրանի ծրագիրը: ԱՄՆ պաշտոնյաների կարծիքով` Հորմուզի նեղուցի վերաբացումը՝ առանց Իրանի ուրանի հարստացման և պաշարների հետ կապված հարցերը լուծելու, կարող է զրկել ԱՄՆ-ին բանակցություններում հիմնական լծակից։ Մյուս կողմից, Հորմուզի նեղուցի շրջափակման պահպանումը կերկարաձգի էներգակիրների բարձր գների շրջանը, որն արդեն հանգեցրել է գազի գնի կտրուկ աճի ԱՄՆ-ում, հավելել են նրանք։
Հեռուստաալիքը հաղորդել է, որ Թրամփի հաջորդ քայլերը մնացել են անորոշ։ Ըստ աղբյուրի` ամերիկացի պաշտոնյաները շարունակում են մտահոգված լինել Իրանի կառավարությունում առկա պառակտումներով և անորոշ են, թե ով է վերջնական որոշումներ կայացնելու հնարավոր գործարքի վերաբերյալ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից