ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարել
Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարարի միջնորդությունը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշեց այն բավարարել։ Այս մասին որոշումը հրապարակել է խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։ Դատավորին նկատողություն է հայտարարվել։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից և վերջնական է։
«Միաժամանակ տեղեկացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անահիտ Աբրահամյանը, Արմենուհի Հարությունյանը, Երանուհի Թումանյանցը և Կարեն Թումանյանը կիրառվող կարգապահական տույժի մասով ունեն հատուկ կարծիք։
Մասնավորապես, Անահիտ Աբրահամյանը և Արմենուհի Հարությունյանը կողմ են քվեարկել խիստ նկատողություն, իսկ Երանուհի Թումանյանցը և Կարեն Թումանյանը՝ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին»,-նշեց նա։
Նախարարի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու պատճառն այն է, որ Աթոյանը ընդունել է երեխայի որդեգրման վերաբերյալ դիմումը, հաստատել է որդեգրման փաստը, չնայած այն հանգամանքին, որ դիմողը հաշվառված չի եղել որպես որդեգրել ցանկացող անձ, իսկ երեխան ներառված չի եղել որդեգրման ենթակա երեխաների ցուցակում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից