Քննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին հարցերը
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Կարմի խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) գլխավոր քարտուղարի տեղակալ Քսավիեր Կաստեյանոս Մոսկերային: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով ցուցաբերվող հումանիտար աջակցության և զարգացման ծրագրերի կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը: Ընդգծվել է փախստականների սոցիալական և տնտեսական իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը՝ ապահովելով սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման հարցերում վերջիններիս ներգրավվածությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և այս համատեքստում հնարավոր հումանիտար հարցերի հասցեագրման վերաբերյալ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից