Մալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկանների
Մալիում տուարեգ ապստամբները, որոնք դաշնակից են «Ալ-Քաիդայի» հետ կապված «Իսլամի և մուսուլմանների աջակցության խմբի» ջիհադիստների հետ, իրականացրել են վերջին տարիներին երկրի իշխող ռազմական խունտայի ուժերի դեմ ամենամեծ հարձակումները: Կիրակի՝ ապրիլի 26-ին, մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարայի մահվան մասին, որը համարվում է Ռուսաստանի առանցքային դաշնակիցը:
AFP-ին նշում է, որ ապրիլի 25-ին սկսված բախումները շարունակվում են բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ երկրի հարավում և հարավ-արևելքում գտնվող Գաո, Սևարե և Կիդալ քաղաքներում, չնայած Մալիի խունտայի պնդումներին, որ իրավիճակը վերահսկելի է:
Ապրիլի 26-ին տուարեգները հայտարարել էին Մալիի ռազմական խունտային աջակցող ռուս վարձկանների հետ «համաձայնագրի» կնքման մասին, ըստ որի՝ Մալիի բանակը և նրա ռուս դաշնակիցները «Աֆրիկյան կորպուսից» կարող են լքել Կիդալի մոտակայքում գտնվող պաշարված ճամբարը: Կիդալը՝ ապստամբների ամրոցը, 2023 թվականից գտնվում է կառավարության վերահսկողության տակ: Ռուսական ռազմականամետ Telegram ալիքները հաղորդել են, որ Մալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկանների: «Անձնակազմը և վարձկանների խումբը զոհվել են»:
Մալիում ջիհադիստների և տուարեգների համակարգված հարձակումները դատապարտել են Եվրամիությունն ու ՄԱԿ-ը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից