Չեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներ
Չեխիային անհրաժեշտ են ուժեղ և կայուն գործընկերներ նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների շարքում, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարներ, կիրակի հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ գործարարների մեծ պատվիրակության հետ Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան մեկնելուց առաջ։
«Մեզ անհրաժեշտ են նաև ուժեղ և կայուն գործընկերներ ԵՄ-ից դուրս։ Այդ նպատակով մեր պատվիրակությունը, որի կազմում են մի քանի խոշոր չեխական ընկերությունների ղեկավարներ, քառօրյա այցով մեկնում է Եվրոպայից դուրս՝ Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան։ Կարևոր դեր կխաղան այդ երկրներից Չեխիա նավթի և գազի մատակարարման շուրջ բանակցությունները»,- ասել է վարչապետը։
2026 թվականին Ադրբեջանը դարձել է Չեխիա նավթի ամենամեծ մատակարարը՝ կազմելով չեխական ներմուծման 42%-ը։
Վարչապետ Բաբիշին ուղեկցող գործարար պատվիրակության կազմում են էներգետիկայի, տրանսպորտի, մեքենաշինության և պաշտպանության ոլորտների մոտ 50 խոշորագույն չեխական ընկերությունների ու ձեռնարկությունների ղեկավարներ, այդ թվում՝ Škoda Group և Frýdlantské strojírny մեքենաշինական խմբերը, Aero Vodochody Aerospace ավիաշինական խումբը և ճանապարհային երթևեկության անվտանգության սարքավորումներ արտադրող AŽD Praha ընկերությունը։
Ընկերություններից մի քանիսն արդեն սկսել է գործունեությունն այդ երկրներում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից