Իրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկ
Axios-ը գրում է, որ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկ, որի նպատակն է վերջ դնել ծովային շրջափակմանը և վերաբացել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։ Այս նախաձեռնության առանցքային առանձնահատկությունը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները երկրորդ պլան մղելն է՝ փորձելով արագացված կարգով հասնել պատերազմի ավարտին և տնտեսական շնչահեղձության դադարեցմանը։
Ներկայիս դիվանագիտական փակուղին պայմանավորված է Թեհրանի ներսում առկա լուրջ տարաձայնություններով։ Իրանական ղեկավարությունը չի կարողանում միասնական հայտարարարի գալ, թե որքանով է պատրաստ զիջումների գնալ միջուկային հարցում։ Նոր առաջարկը, որը փոխանցվել է պակիստանցի միջնորդների միջոցով, թույլ կտա շրջանցել այդ թեման և կենտրոնանալ անմիջական ճգնաժամի հաղթահարման վրա։
Սակայն Սպիտակ տան համար այս տարբերակը երկսայրի սուր է։ Թեև նեղուցի վերաբացումը կլիցքաթափի տարածաշրջանը, շրջափակման վերացումը կարող է զրկել նախագահ Թրամփին իր հիմնական լծակից։ ԱՄՆ վարչակազմի գլխավոր նպատակներից են մնում Իրանի հարստացված ուրանի պաշարների դուրսբերումը և հարստացման գործընթացի կասեցումը։ Առանց տնտեսական ճնշման՝ Թրամփի համար դժվար կլինի Թեհրանին պարտադրել այս պայմանները հետագա փուլերում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից