Սպանվել է Մալիի պաշտպանության նախարարը
«Ալ-Քաիդա»-ի հետ կապված խմբավորման հարձակման հետևանքով սպանել է Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարային։ Հարձակումը տեղի է ունեցել Բամակոյից 15 կմ հյուսիս գտնվող Կատի բնակավայրում՝ կատարվել է գլխավոր ռազմաբազայի հարևանությամբ՝ նախարարի նստավայրի վրա։ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սադիո Կամարայի մահը կիրակի օրը պաշտոնապես հաստատեց Մալիի ռազմական կառավարությունը։ Մինչ այդ տեղեկությունը շրջանառվում էր միջազգային մամուլում։
«Պայթուցիկով բեռնված ավտոմեքենան, որի ղեկին մահապարտ էր, հարձակվել է նախարարի նստավայրի վրա։ Նախարարը փոխհրաձգության մեջ է մտել հարձակվողների հետ և հաջողությամբ վնասազերծել նրանցից մի քանիսին։ Մարտի ժամանակ նա վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ, դժբախտաբար, մահացել է ստացած վերքերից»,- պետական հեռուստատեսությամբ հայտարարել է բրիգադային գեներալ Իսա Ուսման Կուլիբալին։
Իշխանությունների փոխանցմամբ՝ գեներալ Կամարայի հետ միասին զոհվել են նաև նրա կինն ու երկու թոռները։ Բացի այդ, պայթյունի հետևանքով փլուզվել է տան հարևանությամբ գտնվող մզկիթը, ինչի պատճառով ևս մի քանի մարդ է զոհվել։
«Ազավադի ազատագրման ճակատի» (FLA) տուարեգ մարտիկները և «Ջամաաթ Նուսրատ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» (JNIM) ջիհադական խմբավորումը շաբաթ առավոտյան Կատիից բացի միաժամանակ գրոհել են ռազմաբազաներ և այլ օբյեկտներ Բամակոյում ու դրա շրջակայքում, ինչպես նաև երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածների խոշոր քաղաքներում՝ Կիդալում, Գաոյում և Սևարեում։
Վերլուծաբաններն ու դիվանագետները սա բնութագրում են որպես վերջին տարիներին երկրում տեղի ունեցած ամենախոշոր համակարգված հարձակումներից մեկը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից