Ես ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասին
«Խորոված-փարթի» եք որոշել կազմակերպել Քաղաքացու օրը, դեռ հեղափոխական Փաշինյա՞նն եք: Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ես զարմացած եմ. այդպիսի բա՞ն է եղել, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում պետք է խորոված չանենք, այդ թվում՝ փողոցում: Այսօր ՀՀ-ի հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ, և ես չեմ պատկերացնում մի ընտանիք, մի միջավայր, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը: Մենք պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որով հպարտանում ենք: Այսինքն՝ դուք ձեր տներում խորոված չե՞ք անում: Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, իսկ Քաղաքացու օրը քաղաքացիները կարող են նաև փողոցում խորոված անել, ես խնդիր չեմ տեսնում, և դա մեր կենցաղի, մեր կյանքի անբաժանելի մասն է, և փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է: Հանրապետությունում կան խորովածի փառատոներ ամենատարբեր տեղերում, ի՞նչն է դիսկոմֆորտը: Եթե ենթադրենք «կրիվետկա-փարթի» անեինք, կհասկանայի՞ք, կասեիք՝ բա մեր երկրի ինքնությո՞ւնը, բա մեր ավանդույթնե՞րը»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով «Խորոված փարթիին» իր ներկայությանը՝ նա նշեց. «Ես ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում: Վաղուց ժամանակն է, որ դուք իմ ներկայությանը սովորած լինեիք: Ես ներկա եմ ամեն տեղ. ես գինու միջոցառմանն եմ գնացել, տարբեր փառատոների եմ մասնակցում, համերգների եմ մասնակցում փակ և բաց դահլիճներում, նորությո՞ւն է ձեզ համար: Ֆեստիվառներին մի տեղ նստած մասնակցում եմ, Գյումրիում եմ մասնակցել, Իջևանում եմ մասնակցել և այդպես շարունակ:
Խնդիրը պետության ղեկավարի մասին ընկալումների մեջ է: Ինձ համար ղեկավարը այն մարդն է, որը մարդկանց հետ է, մարդկանց մեջ է, մարդկանց կողքին է: Ես հեղափոխական եմ, և կաբինետը իմ ընկալումները չի փոխել: Ես կարծում եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում, այո՛, ՀՀ-ը հեղափոխական փոփոխություններ է ապրել, և, ի հեճուկս բոլոր գնահատականների, փոփոխությունները եղել են ռազմավարական առումով դրական: Ես չեմ սասանվի. չեմ երկմտի պաշտպանելու այն փոփոխությունները և հեղափոխությունները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից