Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ստամբուլի արդյունաբերական պալատի նիստի ժամանակ խոսել է Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի մասին։ Այդ համատեքստում նա անդրադարձել է այլընտրանքային կապուղիներին՝ հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը»։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ուրալօղլուի խոսքով՝ Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակը արագացրել է համաշխարհային առևտրում այլընտրանքային ուղիների որոնումը և օրակարգ բերել այլընտրանքային տրանսպորտային ուղիների կարևորությունը։
«Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի հատման կետում գտնվող մեր երկիրը՝ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ՝ առաջարկած անվտանգ, արագ և մրցունակ միջանցքներով դառնում է համաշխարհային առևտրի նոր ողնաշարերից մեկը։ Ըստ մեր նախագահի տեսլականի՝ առաջ մղվող Միջին միջանցքի շնորհիվ Չինաստանից Եվրոպա տեղափոխման ժամանակը զգալիորեն կրճատվել է ավանդական երթուղիների համեմատ»,-պնդել է նա։
Թուրք նախարարը նշել է, որ Սուեզի ջրանցքով միջինում 35 օր և Բարեհուսո (Cape of Good Hope) հրվանդանով մոտավորապես 45 օր տևող տեղափոխումը Միջին միջանցքով կրճատվել է մինչև 18 օր։
«Մեր նպատակն է կրճատել այս ժամանակը մինչև 14 օր: Միջին միջանցքը հզորացնելու համար մենք նաև սկսել ենք աշխատանքները Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի ուղղությամբ, որը կմիանա Զանգեզուրի միջանցքին»,-ասել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից