Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի որոշ արտադրատեսակների արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ որոշ արտադրատեսակների արտադրությունը:
Որոշման հիմքը լաբորատոր հետազոտությամբ արձանագրված անհամապատասխանություններն են։ Փորձաքննության ներկայացված «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ (ՄԱՖԱնՄՔ)», «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ (ԱՑԽՄ)», «ախտածին ա/թ սալմոնելաներ», «Լիստերիա (Listeria monocytogenes)» ցուցանիշներով, իսկ «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների նմուշները՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus)» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի», «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից