Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել
Ապրիլի 22-ին՝ ժամը 22։26-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը՝ մոտ 50 մետր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քաղաքացիների ու պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վարորդին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից