ԱՍՀ նախարարը և J-PAL-ի եվրոպական մասնաճյուղի տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող Abdul Latif Jameel Poverty Action Lab (J-PAL) հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, այդ թվում՝ հետազոտությունների, կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթությունները՝ անդրադառնալով սոցիալական ծառայությունների թվայնացման, զբաղվածության ապահովման և աշխատանք փնտրող անձանց մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարարը նշել է, որ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրող անձանց համար առաջիկայում նախատեսվում է թվային գրագիտության լայնածավալ ծրագիր իրականացնել, որը հնարավորություն կստեղծի նպաստել նրանց աշխատաշուկայում ինտեգրմանն ու մրցունակության բարձրացմանը։
Կիլիան Նոլանը ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով քաղաքականությունների մշակման և գնահատման գործընթացում փորձարարական մեթոդների կիրառման դերը․ այս համատեքստում ընդգծվել է նաև կարողությունների զարգացման և վերապատրաստման ծրագրերի իրականացման կարևորությունը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից