Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը մինչև բանակցությունների ավարտը։
«Ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկը ներկայացվի և քննարկումները այս կամ այն կերպ ավարտվեն», - գրել է նա Truth Social-ում։
Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը խոստացել է շարունակել իրանական նավահանգիստների շրջափակումը: Նրա խոսքով՝ Պակիստանը խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել Իրանին հարվածները մինչև Թեհրանի կողմից բանակցային առաջարկի ներկայացումը: Թրամփը հավելել է, որ Իրանի պատասխանին սպասելիս ԱՄՆ զինված ուժերը մնում են մարտական պատրաստության մեջ։
Թեհրանը և Վաշինգտոնը երկու շաբաթ առաջ հայտարարել են հրադադարի մասին։ Այս ընթացքում նրանք բանակցություններ են վարել Իսլամաբադում։ Դրանք, սակայն, անարդյունք են ավարտվել։
Չորեքշաբթի նախատեսված էր նոր հանդիպում, սակայն Իրանը հրաժարվել է մասնակցել: Tasnim-ը հաղորդել է, որ Իրանի իշխանությունները Միացյալ Նահանգների հետ շփումները համարել են ժամանակի վատնում, քանի որ դրանք խոչընդոտում էին փոխադարձաբար ընդունելի գործարքի կնքմանը։
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետությունն այս որոշումը կայացրել է Հորմուզի նեղուցի շրջափակման և ԱՄՆ չափազանց ու անիրատեսական պահանջների պատճառով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից