ԵԹԿՊԻ-ն և ֆրանսիական «CinéFabrique»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Լիոնի ու Մարսելի կինոյի բարձրագույն պետական դպրոցը՝ «CinéFabrique»-ը, ստորագրել են համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մամուլի ծառայությունը։ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «CinéFabrique»-ի գլխավոր տնօրեն Կլոդ Մուրիերասն ազդարարել են նոր նախագծի սկիզբը, որը ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար կբացի մասնագիտական աճի նոր դռներ։
Այս նախագիծը ԵԹԿՊԻ-ի և «CinéFabrique»-ի ուսանողներին հնարավորություն է տալիս՝ վերանայել իրենց գեղարվեստական փորձը՝ առնչվելով այլ իրականության, ստեղծագործելու, աշխատելու կամ աշխարհն ընկալելու այլ ձևերի հետ, առնչվել միջազգային համատեղ արտադրություններին՝ հասկանալով, սովորելով և փոխանակելով աշխատանքային այնպիսի մեթոդներ, որոնք կարող են խթանել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապագա համատեղ նախագծերը, ձեռք բերել մասնագիտական ինքնուրույնություն՝ նկարահանումների ժամանակ աշխատելով առանց մասնագիտական վերահսկողության, աշխատել և նկարահանել օտար լեզվով։
Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ՝ ֆրանսիացի ուսանողները 2026 թվականի հունիսին և հուլիսին կգտնվեն Երևանում և հայաստանյան նախագծերի հեղինակների հետ կիրականացնեն ֆիլմի նկարահանումներ, իսկ հայ ուսանողները 2026 թվականի աշնանը կմեկնեն Ֆրանսիա՝ իրականացնելու ֆիլմի հետարտադրական փուլը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից