Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի նոր իրողությունները
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոյի հետ։ Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով համագործակցության հետագա խորացումը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ԵՄ շրջանակներում։
Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների օրակարգային, այդ թվում՝ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ընդգծվել է փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի առաջմղման կարևորությունը։
Արարատ Միրզոյանը և Մաքսիմ Պրևոն մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից