Թիմ Քուքը լքում է Apple-ի ղեկավարի պաշտոնը. նա տեխնոհսկան գլխավորում էր լեգենդար Սթիվ Ջոբսից հետո
Apple-ն ապրիլի 20-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ընկերության գլխավոր տնօրեն կդառնա Ջոն Թերնուսը։ Թիմ Քուքը, որ Apple-ը ղեկավարում է վերջին 15 տարիներին, կզբաղեցնի գործադիր նախագահի պաշտոնը։ «Ինձ համար կյանքում ամենամեծ պատիվն է լինել Apple-ի գլխավոր տնօրենը եւ օգտվել այն վստահությունից, որը ինձ է վերապահվել որպես այսպիսի բացառիկ ընկերության ղեկավար»,- հայտարարել է 65-ամյա Քուքը։
Նրան փոխարինելու եկող Ջոն Թերնուսն այժմ Apple-ի համակարգչային ճարտարագիտության [ինժեներիայի] գծով ավագ փոխնախագահն է։
Գլխավոր տնօրենի փոփոխության մասին հայտարարվել է ֆոնդային շուկան փակվելուց առաջ։ Փակվելուց հետո բորսայում դեռ ընթացող առեւտրի ժամանակ Apple-ի բաժնետոմսերը նվազել են 0,86%ով` Երեւանի ժամանակով 1։03-ի դրությամբ։
Քուքը Apple-ում աշխատում է 1998 թվականից։ Նա ընկերությունը ղեկավարում է 2011 թվականի օգոստոսից` փոխարինելով Սթիվ Ջոբսին։
Նրա ղեկավարության ընթացքում Apple-ի շուկայական կապիտալիզացիան 350 միլիարդից հասել է մինչեւ 4 տրիլիոն դոլարի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից