ՀԱՄԱՍ-ն ավարտել է Գազայի հատվածում իշխանության լիակատար փոխանցման բոլոր նախապատրաստական աշխատանքները. NYT
New York Times-ը, հղում անելով շարժման քաղաքական ղեկավարության երկու պաշտոնյայի, հաղորդել է, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժումն ավարտել է Գազայի հատվածում իշխանության լիակատար փոխանցման բոլոր նախապատրաստական աշխատանքները և պատրաստ է զինաթափվելու։
Պարբերականի տվյալով՝ միակ խոչընդոտը նոր վարչակազմի բացակայությունն է Գազայի հատվածում, այն ներկայումս գործում է Կահիրեից: Գազայի կառավարման տեխնոկրատների կոմիտեն ձևավորվել է դեռևս հունվարի 14-ին, սակայն դրա անդամները մինչ օրս գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաքում:
Աղբյուրներն ընդգծել են, որ ՀԱՄԱՍ-ը չի պնդում իր ներկայությունը նոր վարչակազմում, բայց մտադիր է շարունակել մասնակցել Պաղեստինի քաղաքական կյանքին և դիմադրել Իսրայելին մինչև անկախ Պաղեստինյան պետության ստեղծումը։
Ինչ վերաբերում է զինաթափմանը, ապա ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հազարավոր միավոր հրաձգային զենք փոխանցել ոստիկանական ծառայությանն ու ուժային մյուս կառույցներին: Սակայն ռազմական թևի զինաթափման մասին հարցին պաշտոնյաները միանշանակ պատասխան չեն տվել։
Մարտի վերջին Reuters-ը հաղորդել էր, որ «Խաղաղության խորհուրդը» ՀԱՄԱՍ-ին ներկայացրել է տարածաշրջանում զինաթափման ութամսյա ծրագիր, որը նախատեսում է նաև ստորգետնյա թունելների ցանցի ոչնչացում:
Երեկ հաղորդվել է, որ Իսրայելը պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի զինաթափվելուց: Ռազմական գործողությունների մեկնարկի վերջնաժամկետը սահմանվել է հաջորդ ամսվա սկիզբը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից