Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորումների մասին
Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն: Թեմայի առնչությամբ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ծրագիրը: ԱՍՀ նախարարը տեղեկացրել է, որ ամուսնալուծված քաղաքացիների մասով ևս բնակապահովման ծրագրում կարգավորումներ են լինելու և ոչ միայն նրանց մասով:
«Դրական մնացորդի օգտագործման ավելի մեծ հնարավորություններ ենք տալիս, տարածքում վերակառուցման, հողամասում նոր շենք-շինության կառուցման հնարավորություն: Նաև միջգերատեսչական հանձնաժողովին հնարավորություն ենք տալու որոշակի դեպքերում ապացուցել նախկինում բնակմակերես ունենալու հանգամանքը կադաստրային փաստաթղթերով ապացուցել, այսինքն՝ նորից հնարավորություն ենք տալու օգտվել հավաստագրերից: Նաև հնարավորություն կտանք հավանաբար տրված հավաստագրերի վերամիավորման կամ միավորման, երբ արդեն տրված հավաստագիր կա, և մեկ ուրիշ ընտանիքի հավաստագիր կկարողանան միավորել այս հավաստագրի հետ, և հնարավորություն կունենան բնակարանային հարց լուծելու»,- ասաց նա՝ հավելելով, որ ականջալուր են ԼՂ-ից հայրենակիցների խնդիրներին:
Ըստ նախարարի՝ մինչ օրս մոտ 5700 հավաստագիր է արդեն տրամադրվել և մոտ 2600-ը՝ իրացվել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից