Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանում վնասելու համար
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը ամոթալի է անվանել Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը վնասելու փաստը։ X-ում արված գրառման մեջ նա մասնավորապես նշել է. «Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից քրիստոնեական կրոնական խորհրդանիշի վնասումը լուրջ և ամոթալի է։
Ես բարձր եմ գնահատում Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը միջադեպը դատապարտելու և այս հարցի առնչությամբ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Վստահ եմ, որ այս տգեղ արարքը կատարողի նկատմամբ կձեռնարկվեն անհրաժեշտ խիստ միջոցներ»։
Նախարարի խոսքով՝ «այս ամոթալի գործողությունը լիովին հակասում է Իսրայելի արժեքներին»։ «Իսրայելը մի երկիր է, որը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները, և պաշտպանում է հավատքների միջև հանդուրժողականությունն ու հարգանքը։ Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի համար յուրաքանչյուր քրիստոնյայից, ում զգացմունքները վիրավորվել են»,- նշել է նա։
Արձանը, որը մուրճի օգնությամբ վանդալզիմի է ենթարկել իսրայելցի զինվորը, գտնվում է հարավային Լիբանանի Դեբել քրիստոնեական գյուղում՝ Իսրայելի հետ սահմանի մոտակայքում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից