Ավարտվել է Եվրոպայի անհատական առաջնությունը. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Չեմպիոն դարձավ ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ հայ շախմատիստներից աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր 8 միավորով կիսեցին 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները։
Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, ով նույնպես 8 միավորով զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը։
Առաջնության շրջանակներում Արսեն Դավթյանը լրացրեց իր գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբարձումյանը՝ իր միջազգային վարպետի երկրորդ նորման։
Ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները.
ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր
ՄՎ Արսեն Դավթյան՝ 8 միավոր
ՄԳ Էմին Օհանյան՝ 7.5 միավոր
ՄԳ Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր
ՄԳ Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր
ՄԳ Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր
ՄԳ Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր
ՄՎ Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր
ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր
ՖՎ Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր
ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր
ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր
ՖՎ Հայկ Երիցյան՝ 5 միավոր
Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից