Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համար
Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը LinkedIn-ի իր էջում անդրադարձել է նախօրեին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրված պայմանագրին, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:
Nvidia ընկերության փոխնախագահի խոսքով՝ ազգային բյուջեն պարզապես թվերի շարք չէ․ այն երկրի արժեքների ուղիղ արտացոլումն է։
Լեբարեդյանը գրառման մեջ ընդգծել է, որ այս հայտարարությամբ Հայաստանը աշխարհին ասում է, որ մենք հավատում ենք ինքներս մեզ։
«Մենք հավատում ենք, որ արհեստական բանականության գերազանց հաշվարկային հնարավորությունների հասանելիությամբ մեր հետազոտողները, նորարարները, հիմնադիրներն ու քաղաքացիները կունենան անհրաժեշտ գործիքները՝ համաշխարհային բեմում մրցունակ լինելու և Հայաստանը դարձնելու համաշխարհային մակարդակի արհեստական բանականության ոլորտում»,- նշված է գրառման մեջ։
Նա շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ նախաձեռնությունը Firebird AI-ի հետ կյանքի կոչելու համար։
«Սա միայն սկիզբն է»,- խոսքը եզրափակել է նա:
Ձեռք բերվող 25 միլիոն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսները կբաշխվեն ոլորտի ընկերություններին՝ արհեստական բանականության համակարգերի նախագծման նպատակով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից