Հայաստանը պաշտոնապես միացել է BES Solution Fund-ին
Հայաստանը պաշտոնապես միացել է BES Solution Fund-ին՝ դառնալով Բիոկենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանցի (Biodiversity and Ecosystem Services Network) շրջանակում աջակցություն ստացող 13-րդ երկիրը, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով ամրապնդել կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների ներառումն ազգային քաղաքականությունների և գործնական միջոցառումների մեջ՝ այն պայմաններում, երբ բնության ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները արագ են փոփոխվում։
Նախաձեռնությունը կնպաստի կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների մոտեցումների ավելի արդյունավետ ինտեգրմանն ազգային քաղաքականությունների և զարգացման պլանավորման գործընթացներում՝ ներառյալ IPBES գնահատումների և տեղական գիտելիքների համակարգված կիրառումը։
Միաժամանակ այն կխթանի համագործակցության ամրապնդումը քաղաքականություն մշակողների, գիտնականների և տեղական համայնքների միջև՝ նպաստելով էկոհամակարգերի վերականգնման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման և կլիմայական դիմակայունության ուղղությամբ գործնական մոտեցումների զարգացմանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից