Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում շուտով կգործարկվեն կանոնավոր ուղևորափոխադրումներ
Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում շուտով կգործարկվեն կանոնավոր ուղևորափոխադրումներ՝ ապահովելով ավելի հարմարավետ և հասանելի տեղաշարժ բնակիչների համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն հայտարարել է մրցույթ՝ միասնական երթուղային ցանցերի ձևավորման նպատակով։ Արդյունքում՝ հաղթող են ճանաչվել համայնքների կողմից ստեղծված «Մարտունու համայնքային տրանսպորտ» և «Վարդենիսի տրանսպորտ» ՓԲԸ-ները։
Ըստ նախատեսված գործընթացի՝ Մարտունի համայնքը ձեռք կբերի 19, Վարդենիս համայնքը՝ 27 նոր միկրոավտոբուս։
Նոր տրանսպորտային միջոցներով կիրականացվեն ինչպես միջմարզային, այնպես էլ ներհամայնքային ուղևորափոխադրումներ։
«ՀՀ ՏԿԵ նախարարությունն արդեն պայմանագրեր է կնքել ընկերությունների հետ, որոնց համաձայն՝ առաջիկա 6 ամսվա ընթացքում պետք է ներմուծվեն անհրաժեշտ տրանսպորտային միջոցները, և տրվի ուղևորափոխադրումների գործընթացի մեկնարկը։ Ծրագիրը կարևոր քայլ է մարզում բնակչության շարժունակության բարելավման և համայնքների զարգացման ուղղությամբ»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից