Մեծ Բրիտանիան կասեցրել է Չագոս արշիպելագը Մավրիկիոսին փոխանցելու համաձայնագիրը
Մեծ Բրիտանիան սառեցրել է Չագոս արշիպելագը Մավրիկիոսին հանձնելու գործարքը, որը երկրները կնքել էին 2025 թվականի մայիսին։ Ըստ համաձայնագրի՝ Չագոսը, ներառյալ Դիեգո Գարսիան, պետք է անցներ Մավրիկիայի լիակատար ինքնիշխանությանը, իսկ թագավորությունը կստանար 99 տարվա վարձակալության իրավունք Դիեգո Գարսիայի բազայի համար՝ տարեկան վճարելով մոտ 137 միլիոն դոլար։ Մավրիկիոսը նաև պետք է արգելեր օտարերկրյա ռազմական բազաների ստեղծումը Չագոս արշիպելագի մյուս կղզիներում։
Դիեգո Գարսիան Չագոս արշիպելագի ամենամեծ կղզին է։ Այնտեղ է գտնվում թագավորության և ԱՄՆ-ի համանուն համատեղ ռազմաբազան, որը ծառայում է որպես ամերիկյան ուժերի հենակետ։ Կղզին կարևոր ելակետ էր ԱՄՆ-ի համար 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմի, 2003 թվականին Իրաքի պատերազմի և 2000-ականների սկզբին Աֆղանստանում ամերիկյան գործողությունների ժամանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Չագոսի փոխանցումը Մավրիկիոսին, և այդ դժգոհությունն էլ պատճառ է դարձել, որ Լոնդոնը դադարեցնի գործարքը:
Մավրիկիոսի առաջնորդները Մեծ Բրիտանիային մեղադրել են գործարքի վավերացումը հետաձգելու համար։ Մարտի սկզբին Մավրիկիայի վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է խնդրի իրավական լուծումը, այլ կերպ ասած՝ երկիրը պատրաստ է դատի տալ Մեծ Բրիտանիային։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից