Պատմական հանդիպում ԱՄՆ-ի և ՀԱՄԱՍ-ի միջև
CNN-ը գրում է, որ Կահիրեում տեղի է ունեցել պատմական և բեկումնային հանդիպում. ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները և ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը վարել են առաջին ուղիղ բանակցությունները Գազայի հատվածում հաստատված հրադադարից ի վեր: Ըստ «Համաս»-ի աղբյուրների՝ երեքշաբթի գիշերը կայացած հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը և ՀԱՄԱՍ-ի գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայյան: Հանդիպմանը ներկա է եղել նաև Գազայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը:
Բանակցությունների առանցքում եղել է հոկտեմբերին ձեռք բերված փխրուն համաձայնագրի իրագործումը: Խալիլ ալ-Հայյան ամերիկյան կողմին ներկայացրել է Իսրայելի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման անհրաժեշտությունը, ներառյալ հարվածների դադարեցումը և հումանիտար օգնության ծավալների ավելացումը: Մինչդեռ ամերիկյան կողմը, որն ավելի վաղ քննարկումներ էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, առաջ է քաշում ՀԱՄԱՍ-ի զինաթափման պահանջը՝ որպես հաջորդ փուլին անցնելու նախապայման:
Չնայած հրադադարին, իրավիճակը գետնի վրա մնում է ծայրահեղ լարված: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 765 մարդ: ՀԱՄԱՍ-ը դժգոհություն է հայտնում առաջարկվող օրակարգից՝ այն համարելով անհավասարակշռված:
Շարժման աղբյուրների պնդմամբ՝ միջազգային միջնորդները փորձում են առաջնահերթությունը տալ Իսրայելի անվտանգությանը և զինաթափմանը, մինչդեռ պաղեստինցիների հումանիտար և քաղաքական իրավունքները մղվում են երկրորդ պլան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից