Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Բիզնես

Կապսի շինարարությունը համարվում է ռազմավարական նշանակության կարևոր ծրագիր

Շիրակի մարզ այցի շրջանակում Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու տեղակալ Կարեն Դաղբաշյանը գտնվել են «Շիրակ» ՋՕԸ-ում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, լսել աշխատակիցներին հուզող հարցերն ու մտահոգությունները։
 
Ինտերակտիվ հարցուպատասխանի և քննարկման ընթացքում կարծիքներ են հնչել, որ մարզում առկա է գյուղատնտեսության վարման, մասնավորապես՝ այգեգործության և մշակաբույսերի ճիշտ ընտրության վերաբերյալ գիտելիքի պակաս։ Առաջարկվել է դիտարկել գյուղատնտեսական վարկերի տրամադրումը համապատասխան ուսուցողական ծրագրերին մասնակցության հետ կապելու հնարավորությունը։
 
Այնուհետև ՋԿ ղեկավար կազմը, «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Խաչատուր Խաչատրյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել ընկերության սպասարկման տարածքում, ծանոթացել գարնան նախապատրաստական աշխատանքներին։ Շիրակի մայր ջրանցքը մաքրվել է ձյունից և բերվածքներից, այդ ջրանցքի միջոցով էլ մեկնարկել են Կառնուտի ջրամբարի ջրալցման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է նաև Ջրային կոմիտեի նախագահը։
 
Այց է կատարվել նաև Սառնաղբյուրի ջրամբար, որտեղ առկա են ջրի ֆիլտրացիայի խնդիրներ․ ջուրը հեռանում է ծակոտիների միջոցով։ Ղալամքարյանը նշել է, որ խնդրի լուծման նպատակով արդեն իրականացվում են նախագծանախահաշվային աշխատանքներ։ Նախագծի ավարտից հետո կընտրվի կապալառու՝ անհրաժեշտ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Այնուհետև պաշտոնյաները եղել են Արթիկ քաղաքում, որտեղ հանդիպել են համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի հետ։ 
 
Քննարկվել են ջրամբարների հակաֆիլտրացիայի, համայնքի ծայրամասերում ջրի հասանելիության, հնացած ենթակառուցվածքների հետևանքով ջրի կորստի, ինչպես նաև փակ համակարգերի փոխարինման և արդիականացման հարցերը։
 
Այցելել են նաև Կապսի ջրամբարի տարածք։ 
 
Արամազդ Ղալամքարյանն ընդգծել է, որ Կապսի շինարարությունը շարունակում է մնալ պետական ուշադրության կենտրոնում և համարվում է ռազմավարական նշանակության կարևոր ծրագիր։ Այն նախատեսված է էապես բարելավել Շիրակի մարզի ոռոգման համակարգը, ապահովել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և նպաստել գյուղատնտեսության կայուն զարգացմանը, իսկ տարիներով ձգձգվող խնդիրները շարունակում են խոչընդոտել այդ նպատակների լիարժեք իրագործմանը՝ ընդգծելով ծրագրի վերագործարկման անհրաժեշտությունը։
 
Այցելել են նաև Վարդաքարի ջրամբար, որտեղ ևս առկա է ջրի ֆիլտրացիայի խնդիր. չնայած ջրամբարն ունի ավելի քան 5 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, սակայն ներկայումս այն մասնակի է լցված։
 
Ղալամքարյանն ու Դաղբաշյանն այցելել են նաև Արթիկի ծրագրվող ջրամբարի տարածք։