Մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները
Սիրելի քաղաքացիներ․ կիրակի օրը, ապրիլի 19-ին մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ովքեր ու ինչպես կարող են միանալ երթին։
«Մասնակցության համար կարող եք գրանցվել ստորև բերվող QR կոդի միջոցով։ Մասնակցության համար, բնականաբար, պետք է ներկայանալ ավտոմեքենայով, բայց իհարկե, մեքենայի մեջ կարող են լինել ուղևորներ։
Ավելին, անհրաժեշտ է առնվազն մեկ ուղևոր՝ ուղղորդողի կարգավիճակով, որովհետև երթը կարգավորվելու է իմ ֆեյսբուքյան այս էջի ուղիղ եթերում և վարորդի կողքի նստատեղին պետք է նստած լինի ուղղորդողը, որպեսզի հետևի եթերին և տեղեկատվություն փոխանցի վարորդին։
Երթի մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները։ Ծառայողական ավտոմեքենաների մասնակցությունը երթին արգելվում է, բացի պետական պահպանության ներքո գտնվող անձանց սպասարկող մեքենաները։ Մեկնարկի տեղի և ժամի մասին գրանցված վարորդներին կտեղեկացնենք հեռախոսազանգով։
Իսկ պլանը հետևյալն է․ գնում ենք Գյումրի, Գյումրիում այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնում ենք Գյումրիում, շփվում ենք։
Ժամը 17․00-ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։
Վերադարձը տեղի է ունենալու ոչ երթով։ Միասին լավ օր անցկացնենք Գյումրիում»,- գրել է վարչապետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից