Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը դատապարտված է ձախողման. Իրան
ԱՄՆ-ն ապրիլի 13-ի երեկոյան Հորմուզի նեղուցի ծովային շրջափակում է սահմանել՝ թիրախավորելով իրանական նավահանգիստներ մտնող և դուրս եկող ամբողջ ծովային տրանսպորտը։ Սահմանափակումները չեն վերաբերում Իրանի վերահսկողության տակ չգտնվող նավահանգիստներ և այնտեղից ուղևորվող նավերին։ Մարդասիրական օգնության, այդ թվում՝ սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների տեղափոխումը կարող է թույլատրվել ստուգման պայմանով։
Իրանը Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումն անվանել է ձախողման դատապարտված։ Դրան դեմ են արտահայտվել առանձին երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսին է TotalEnergies-ը։ The Wall Street Journal-ը գրել է, որ Սաուդյան Արաբիան և նավթ արտահանող մերձավորարևելյան մյուս պետությունները ճնշում են գործադրում ԱՄՆ-ի վրա Հորմուզի նեղուցն ապաշրջափակելու համար, քանի որ մտավախություն ունեն, որ Իրանը դաշնակից հութիների ուժերով կփակի նաև Բաբ էլ Մանդեբի նեղուցը:
Այն սահմանակից է Էրիթրեային, Ջիբութիին և Եմենին, կապում է Կարմիր ծովն ու Արաբական ծովի Ադենի ծոցը: Բաբ էլ Մանդեբի նեղուցը վերահսկում են Իրանի դաշնակից եմենցի հութիները։ Արաբ պաշտոնյաների խոսքով՝ Թեհրանն արդեն ճնշում է գործադրում խմբավորման վրա՝ այդ զարկերակով անցումը փակելու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից