Փաշինյանը մասնակցել է եզդիական տոնին
Շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Նա հիշեցրել է, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիական համայնքն է: «Ինձ համար չկան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Ինձ համար ՀՀ քաղաքացին ՀՀ քաղաքացի է այն ըմբռնմամբ, որ մենք մեծագույն և ծայրահեղ հարգանք ունենք յուրաքանչյուրի թե՛ կրոնական, թե՛ ազգային, թե՛ անհատական պատկերացումների և զգացողությունների նկատմամբ:
Ինձ համար մեծ պատիվ է լինել ՀՀ առաջին ղեկավարը, որն այսպիսի ձևաչափով հնարավորություն ունի մասնակցելու եզդիական Նոր տարվա տոնակատարություններին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հնարավորության ու պատվի համար:
Շատ ուրախ եմ նաև արձանագրել, որ երբ ես տեղ հասա, ավտոմեքենայից իջա, առաջին հարցը, որ տվեցի ՏԿԵ նախարարին, թե արդյոք դեպի սրբավայր բերող ճանապարհը որևէ ձևով արծարծվում է մեր սուբվենցիոն կամ այլ ծրագրերում, և նախարարը հաստատակամ պատասխան տվեց:
Ես համոզված եմ, որ հաջորդ տարի մենք բոլորս արդեն այստեղ կգանք բարեկարգ ճանապարհով, որը նույնպես շատ կարևոր է»,- ասաց Փաշինյանը՝ Հայաստանի անունից շնորհավորելով նաև աշխարհի բոլոր եզդիներին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից