Իրանը որոշակի առաջընթաց է գրանցել միջուկային հարցերի շուրջ բանակցություններում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը FOX News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամաբադում կայացած բանակցությունների ընթացքում իրանական կողմը «շարժվել է ամերիկյան պահանջների ուղղությամբ»։ Խոսքը վերաբերում է Իրանից միջուկային նյութերի դուրսբերմանը և ապագայում ուրանի հարստացումը բացառող հստակ մեխանիզմների ներդրմանը։
Ըստ Վենսի՝ թեև վերջնական համաձայնություն չի կայացել, քանի որ իրանցի բանակցողները պետք է ստանային Թեհրանի բարձրագույն ղեկավարության հավանությունը, գրանցված տեղաշարժը հուսադրող է։ «Նրանք շարժվեցին մեր ուղղությամբ։ Կարծում եմ, որ իրանցի բանակցողները չեն կարողացել համաձայնության գալ և պետք է ստանան Թեհրանում գտնվող մյուսների հաստատումը»,- ասել է Վենսը։
Փոխնախագահը վերահաստատել է Դոնալդ Թրամփի դիրքորոշումը՝ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանին վերաբերվել որպես «նորմալ երկրի»՝ զարգացած տնտեսությամբ, եթե վերջինս կատարի առաջադրված պայմանները։ Վենսն ընդգծել է, որ սեղանին դրված է «մեծ գործարքի» հնարավորությունը, սակայն հաջորդ վճռորոշ քայլն այժմ պետք է անի իրանական կողմը։ Այս հայտարարությունը հնչում է բանակցությունների երկրորդ փուլի սպասումների ֆոնին, որտեղ կողմերը փորձելու են վերջնական տեսքի բերել ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ