Մոսկվայի գործարանում զինված տղամարդու կողմից գերվածներից երկուսը փրկվել են
Չորեքշաբթի Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող «Մենշեւիկ» գործարանի շենքում հնչած կրակոցներից հետո փրկվել է երկու մարդ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
«Երկու մարդ է փրկվել»,–նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող «Մենշեւիկ» հրուշակեղենի գործարանում կրակահերթ բացած տղամարդու հետ, որը նախնական տվյալներով՝ հանդիսանում է ընկերության նախկին տնօրեն Իլյա Ավերիյովովը, բանակցություններ են վարվում:
Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչության ղեկավարի խոսքով՝ դեկտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Իլովայսկայա փողոցի գործարանի նախկին սեփականատերը կռվի է բռնվել գործարանի ներկայիս ղեկավարի հետ, որի ընթացքում զենք է կիրառել եւ մի քանի կրակոցներ արձակել՝ վիրավորելով թիկնապահին: Ստացած վնասվածքներից թիկնապահը մահացել է։

















































