Ամենաշատ խաղաժամանակ ստացած դեռահաս ֆուտբոլիստները
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը վերջին մեկ տարվա ընթացքում անցկացրած րոպեների քանակով ամենաշատ խաղաժամանակ ստացած դեռահաս ֆուտբոլիստն է։
18-ամյա վինգերը խաղադաշտում անցկացրել է ընդհանուր 4873 րոպե։ Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնում է Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES)։
Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Բորնմութի» 19-ամյա հարձակվող Ռայանը, ով խաղացել է 4844 րոպե։ Առաջատարների եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» մեկ այլ ներկայացուցիչ՝ կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին՝ վերջին մեկ տարում գրանցած 4635 րոպե արդյունքով։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից