Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերին
Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան։
Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ՀՀ արձանագրած նշանակալի առաջընթացը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը համագործակցության նոր տեսլական և հնարավորություններ են ձևավորել։
Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից