ԱԺ նախագահը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ
Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցից: Սիմոնյանը պարզաբանեց՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել իր գործընկերոջ ծննդյան կապակցությամբ:
«Պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ: Մենք մշտապես խոսում ենք բաց և ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ, ու հիմնական խոսակցությունը եղել է անձնական: Հեռախոսազանգը եղել է ծննդյան կապակցությամբ»,- պարզաբանեց ԱԺ նախագահը:
Սիմոնյանը նաև տեղեկացրեց՝ մի քանի օրից մեկնելու է Ստամբուլ և ենթադրում է՝ Մատվիենկոն նույնպես այնտեղ է լինելու
«Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք, ոչ թե պաշտոնական հանդիպման մասին է խոսքը»,- հայտնեց նա:
Հարցին՝ ինչ միջոցառման է մասնակցելու Ստամբուլում ԱԺ նախագահը, պարզաբանեց՝ IPU-ի (Inter-Parliamentary Union, Միջխորհրդարանական միության) 152-րդ համաժողովին:
«Բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու: Այս պահի դրությամբ նախատեսված հանդիպում կա երկու գործընկերոջ հետ»,- ասաց Սիմոնյանը:
Լրագրողների ճշտող հարցին, թե ում հետ է հանդիպելու, հայտնեց՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների՝ խորհրդարանների ղեկավարների հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից