ԵՄ-ն չի հասկանում Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին` ապրիլի 13-ին, հայտարարել է, որ Վաշինգտոնը կապահովի Իրանի միջուկային ծրագրի լիակատար վերացումը կամ ուժի, կամ բանակցությունների միջոցով։ Նա այս հայտարարությունն անում է բանակցություններում ստեղծված փակուղու ֆոնին։ «Իրանը չի ունենա միջուկային զենք, եւ մենք կվերադարձնենք այդ միջուկային «փոշին»։ Մենք այն կվերադարձնենք. կամ կստանանք նրանցից, կամ էլ կվերցնենք այն», - ասել է նա լրագրողներին Օվալաձեւ աշխատասենյակի մուտքի մոտ։
Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ վարչակարգի արագ քայքայման շուրջ հաշվարկները չեն արդարացել։ «Թշնամիների մոլորությունը, թե երկիրը արագ կփլուզվի, փարատվել է վերջին ավելի քան քառասուն օրերի ընթացքում իրանցի ժողովրդի դիմադրության ու տոկունության շնորհիվ։ Քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ հայտարարությունները ոչ թե ուժի, այլ անզորության նշան են»,- ասել է նա։
Այս պայմաններում ԵՄ-ն չի հասկանում ԱՄՆ գործողությունները Հորմուզի նեղու-ում։ Այս մասին էլ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նա կոչ է արել հակամարտության դիվանագիտական լուծում գտնել «փոխադարձ հարգանքի հիման վրա»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից