Իրանը փոխհատուցում է պահանջել արաբական հինգ երկրից
Իրանը փոխհատուցում է պահանջում Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, ԱՄԷ-ից և Հորդանանից՝ ամերիկա-իսրայելական գործողությանը նրանց դերի համար` ասվում է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի նամակում, որը ստացել է ՌԻԱ Նովոստին։ Փաստաթուղթը հասցեագրված է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին, որի պաշտոնն այս ամիս զբաղեցնում է Բահրեյնը։
«Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Կատարի Պետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը պետք է լիարժեք փոխհատուցում տրամադրեն Իրանի Իսլամական Հանրապետությանը, ներառյալ` նրանց միջազգային անօրինական գործողությունների հետևանքով կրած բոլոր նյութական և բարոյական վնասների փոխհատուցումը։
Այդ պետությունները ոչ միայն տրամադրել են իրենց տարածքներն Իրանի դեմ ագրեսիայի համար, այլև որոշ դեպքերում անմիջականորեն մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության «քաղաքացիական թիրախների դեմ ուղղված անօրինական զինված հարձակումներին», - ասվում է տեքստում։
«Այս պետությունների վարքագիծը՝ թույլ տալով, որ ագրեսորներն օգտագործեն իրենց տարածքներն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որակվում է որպես ագրեսիայի ակտ», - հավելել է դիվանագետը։
Պարսից ծոցի երկրները և Հորդանանը պաշտոնապես հերքում են իրենց մասնակցությունը Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից